Interschool basketball tournament

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկում անցկացվել է Բասկետբոլի ներդպրոցական մրցաշար։

Մրցույթին մասնակցել են դպրոցի 4-9-րդ դասարանների բասկետբոլի խմբակ հաճախող սաները, որոնց միջև կայացել է վեց խաղ։

Թիմերը միմյանց դեմ մրցել են մարզական հմտությունները ցուցադրելու, ինչպես նաև սեփական ուժերը չափելու համար։

Խաղի վերջում մարզիչները շնորհավորել են սաներին ու նշել, որ պայմանավորված սաների հետաքրքրությամբ նախատեսվում է մրցաշարը դարձնել ամենամյա։