Brain Battle: science and mathematics competition at ESC
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկում կայացել է վիկտորինա «Մաթեմատիկա»,«Ֆիզիկա» ,«Քիմիա», «Աշխարհագրություն» և «Կենսաբանություն» առարկաներից։
Վիկտորինային իրենց բնագիտական և մաթեմատիկական գիտելիքներն են չափել 7-րդ դասարանների աշակերտները` իրենց թիմերով։
«Քիմիա» առարկայի ուսուցիչ Կարինե Տուրյանի նախաձեռնած վիկտորինայի ընթացքը գնահատել է առարկայական ուսուցիչներից բաղկացած հանձնաժողովը։
Թեժ մտապայքարի արդյունքում հաղթող է դարձել 7-րդ «ա» դասարանի թիմը։
Երկրորդ հորիզոնականն է նվաճել 7-րդ «դ» դասարանը, իսկ երրորդը` 7-րդ «գ» դասարանը։
Մրցույթի վերջում բոլոր մասնակիցներն արժանացել են պատվոգրերի։