Final Chinese lesson in the "Talk Pal" international educational program
Կայացել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի և չինական «Ambright Education Group»-ի համագործակցության շրջանակում իրականացվող «Talk Pal» միջազգային կրթական ծրագրի ամփոփիչ դասը։
Դասընթացին մասնակցող «Չինարեն» խմբակի սաները իրենց չին դասընկերների հետ առցանց ձևաչափով քննարկել են «Իմ քաղաքը» թեման՝ ներկայացնելով սեփական բնակավայրերը, երկրների տեսարժան վայրերն ու դրանց առանձնահատկությունները։
Դասի ավարտին երկու երկրների ուսուցիչները փոխանակվել են շնորհակալական խոսքերով և նշել, որ ծրագիրը կարճ ժամանակում նպաստել է մասնակիցների թե՛ չինարենի և թե՛ անգլերենի իմացության բարելավմանը, հնարավորություն տվել ստեղծելու միջմշակութային կապեր և ամրապնդել երկու հաստատությունների միջև ձևավորված համագործակցությունը։