"Der Zauber deutscher Städte": Project work in the German language group
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի «Գերմաներեն» խմբակի աշակերտները ներկայացրել են իրենց նախագծային աշխատանքը «Der Zauber deutscher Städte» («Գերմանական քաղաքների կախարդանքը») խորագրով։
Աշխատանքի նպատակն է եղել ծանոթանալ Գերմանիայի հայտնի քաղաքներին ու մարզերին, դրանց պատմությանը, մշակույթին, տեսարժան վայրերին և առանձնահատկություններին։
Նախագծի շրջանակում ներկայացվել են Աախեն, Բավարիա, Դորտմունդ, Բեռլին և Ֆրանկֆուրտ քաղաքներն ու մարզերը, դրանց յուրահատուկ պատմությունն ու մշակութային արժեքը Գերմանիայի զարգացման և միջազգային ճանաչման գործում։
Աշակերտները ներկայացրել են իրենց աշխատանքները սահիկաշարերի, լուսանկարների, քարտեզների և տեսանյութերի միջոցով՝ ցուցադրելով հետազոտական աշխատանք, ստեղծագործ մոտեցում և թիմային համագործակցություն։
Գերմաներների ուսուցիչ Նանա Աղանյանի խոսքով՝ «Eine Reise durch Deutschland» («Ճամփորդություն Գերմանիայով») կարգախոսով նախագիծը ոչ միայն ընդլայնել է աշակերտների գիտելիքները Գերմանիայի աշխարհագրության և մշակույթի վերաբերյալ, այլև նպաստել է խոսքի և հաղորդակցման հմտությունների զարգացմանը։