First drone flight at ESC

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի միջին դպրոցի աշակերտները «Դրոնների կառավարման հիմունքներ» խմբակի շրջանակում իրականացրել են իրենց առաջին թռիչքը։

Դասընթացի ժամանակ աշակերտները ծանոթացել են անօդաչու թռչող սարքերի կառուցվածքների ու տեխնիկական հնարավորություններին, փորձել են հասկանալ նրանց աշխատանքի հիմունքները և ձեռք բերած գիտելիքների հիման վրա իրականացրել են ցուցադրական թռիչքներ։

Դասի վերջում խմբակի մարզիչները նշել են, որ առաջին թռիչքը միշտ էլ հիշարժան է և խորհրդանշում է նոր սկիզբ՝ թռչող սարքերի ունակությունները լիարժեք բացահայտելու ու փորձառու օդաչու դառնալու համար։