The topic of phenomenon-centered learning is "Planet Earth"

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի միջին դպրոցի 5-րդ «զ» դասարանի ֆենամենակենտրոն ուսուցման թեման է «Երկիր մոլորակը»:

Թեմայի շրջանակում կատարած աշխատանքների ներկայացման համար աշակերտները կազմակերպել էին բաց դաս` ներկայացնելով աշխարհի ստեղծման պատմությունը,պատմելով ամենակարևոր հայտնագործությունների մասին ինչպես նաև անդրադառնալով մարդկության նվաճումներին։

Նրանք, համատեղելով տարբեր առարկաների շրջանակում կատարած հետազոտությունները, պատմել են նաև այն ոլորտների մասին, որոնց հաջողության գրավականը հայերի ներգրավվածությունն է։

Միջոցառումն ուղեկցվել է թեմատիկ երգերով` աշակերտների կատարմամբ։

Վերջում սաները նշել են,որ հայերը, որպես ֆենոմենալ երևույթ, իրենց ուրույն տեղն ունեն երկրագնդի ֆոնոմենալ հայտնագործությունների հարցում։