The topic of phenomenon-centered learning is "Comparative Characteristics of Armenian-Russian Fairy Tales"

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի միջին դպրոցի 5-րդ «ա» դասարանի ֆենոմենակենտրոն ուսուցման թեման է «Հայ-ռուսական հեքիաթների համեմատական բնութագիրը»։

Թեմայի շրջանակում աշակերտները ամիսներ շարունակ, տարբեր առարկաների համատեքստում ուսումնասիրել և վերլուծել են հայկական և ռուսական մի քանի հեքիաթները՝ գտնելով նմանություններ ու տարբերությունները։ 

Ուսումնասիրության արդյունքում սաները ցույց են տվել, որ հեքիաթի լեզուն հասկանալի է բոլորին՝ անկախ, թե որ ժողովրդին է պատկանում։ 

Միջոցառման շնորհիվ աշակերտները փորձեցին հիշեցնել բոլորին, որ պետք է բարություն գործել անգամ ամենադժվարին իրավիճակներում, լինել զուսպ, կառավարել սեփական ցանկությունները և մարդուն չդատել միայն արտաքին տեսքով, այլ կարեկցանքով գտնել նրա մեջ ապրող լույսը։