The theme of phenomenon-centered learning is "Dream and Courage"
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի 6-րդ «ե» դասարանի աշակերտների ֆենոմենակենտրոն ուսուցման թեման էր «Երազանք և խիզախություն»։
Թեմայի շրջանակում աշակերտները ուսումնասիրել են հայ և համաշխարհային գիտնականների ու գյուտարարների կյանքն ու գործունեությունը, բացահայտել նրանց հաջողությունների ճանապարհը, հաղթահարած դժվարություններն ու մարդկության զարգացման գործում ունեցած ներդրումը ։
Ուսումնասիրությունների արդյունքում երեխաները եկել են այն եզրակացության, որ յուրաքանչյուր մեծ ձեռքբերում սկսվում է երազանքից, հետաքրքրասիրությունից և սեփական գաղափարներին հավատալու խիզախությունից։