"Secret Tumanyan": A cultural game on Book Day

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի 7-10-րդ դասարանի աշակերտները Գիրք նվիրելու օրվան ընդառաջ մասնակցել են «Գաղտնի Թումանյան» միջոցառմանը։

Մշակութային խաղից առաջ աշակերտները վիճակահանությամբ ընտրել են մեկ անձի անուն, ում միջոցառման օրը նվիրել են գիրք և իրենց կողմից հորինված բանաստեղծություն՝ տվյալ անձի մասին՝ թումանյանակական ոճով ոգեշնչված։

Միջոցառման ընթացքում ներկայացվել են նաև հետաքրքիր փաստեր հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի մասին, ընթերցվել են նրա լավագույն ստեղծագործություններից հատվածներ։

Միջոցառումը նախաձեռնած «Հայ գրականություն» առարկայի ուսուցիչ Լիլիթ Գրիգորյանի խոսքով՝ «Գաղտնի Թումանյան»-ը ոչ միայն խաղ է, այլ նաև բարության և նվիրատվության մշակույթի ձևավորում, ստեղծագործական ազատության խթանում, գրական ժառանգության արժևորում։