ESC students are diploma winners of the regional stage of subject Olympiads

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի սաները 2025–2026 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլում արձանագրել են հիանալի արդյունքներ՝ արժանանալով մի շարք կարգային դիպլոմների։

«Մաթեմատիկայի» օլիմպիադայում I կարգի դիպլոմի է արժանացել 5-րդ դասարանի աշակերտ Տիգրան Մաթևոսյանը, իսկ նույն դասարանի աշակերտ Ալեքսանդր Շամցյանն ու 7-րդ դասարանի Սեյրան Շատվերովը ստացել են III կարգի դիպլոմներ։

«Ֆիզիկայի» առարկայից I կարգի դիպլոմի է արժանացել 9-րդ դասարանի աշակերտ Էրիկ Հասրաթյանը։

«Ռուսաց լեզվի» օլիմպիադայում III կարգի դիպլոմ է ստացել 9-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Ղուկասյանը։

«Գրականություն» առարկայից բարձր արդյունք է գրանցել 9-րդ դասարանի աշակերտ Միգել Արզանյանը՝ արժանանալով I կարգի դիպլոմի, իսկ Անահիտ Ղուկասյանը նույն առարկայից ստացել է III կարգի դիպլոմ։

«Աշխարհագրությունից» Միգել Արզանյանը արժանացել է III կարգի դիպլոմի։

«Անգլերեն» առարկայից III կարգի դիպլոմ է ստացել Անահիտ Ղուկասյանը։

«Հայոց լեզվի» օլիմպիադայում Միգել Արզանյանը արժանացել է II կարգի դիպլոմի, իսկ «Մայրենի» առարկայից II կարգի դիպլոմ է ստացել Տիգրան Մաթևոսյանը։

ԳԱՈՒՍ-ը հպարտ է իր սաներով, ովքեր իրենց գիտելիքներով և աշխատասիրությամբ շարունակում են բարձր պահել համալիրի անունը և արդեն իսկ արժանացել են նաև հանրապետական դիպլոմների։

Մաղթում ենք մեր սաներին նորանոր հաջողություններ և հաղթանակներ։