ESC Dance Performance Concert

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկում տեղի է ունեցել պարի հաշվետու համերգը։ Տոնական միջոցառմանը մասնակցել են ՈՒՍՀ տարրական դպրոցի 2-4-րդ դասարանների աշակերտները։

Համերգի ընթացքում սաները բեմ են բարձրացել՝ ներկայացնելու ուսումնական տարվա ընթացքում ձեռք բերած հմտություններն ու կարողությունները։ Նրանք հանդես են եկել տարբեր ժանրերի ինքնատիպ բեմադրություններով, որոնցում ընդգրկված էին հայկական ժողովրդական, աշխարհի ժողովուրդների, եվրոպական և ժամանակակից պարային համարներ։

Միջոցառումը ևս մեկ առիթ էր արժևորելու երեխաների ջանասիրությունն ու արվեստի հանդեպ ունեցած սերը, ինչպես նաև ամփոփելու տարվա ընթացքում կատարված աշխատանքի արդյունքները։

Համերգի դրվագները կարող եք դիտել՝ այստեղ։