ESC student wins RA inter-school science festival

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության շենքում տեղի է ունեցել Հայկական համադպրոցական գիտության փառատոնի 2026 թվականի հաղթող նախագծերի պարգևատրման արարողությունը, որի ընթացքում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի 9-րդ «գ» դասարանի աշակերտուհի Հռիփսիմե Գալստյանն արժանացել է 1-ին կարգի մրցանակի։

Հիշեցնենք, որ  9-րդ դասարանի աշակերտներ Միգել Արզանյանը և Հռիփսինե Գալստյանը «Աշխարհագրություն» առարկայի ուսուցչուհի Լուսինե Հակոբյանի աջակցությամբ մասնակցել են «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026»-ի եզրափակիչ փուլին։

Փառատոնին մասնակցել է 140 սովորող՝ Երևանի և մարզերի 40 ուսումնական հաստատություններից, որոնք ներկայացրել են իրենց 78 նորարարական հետազոտական նախագծեր։ Հռիփսիմեի կատարած «Կոտայքի մարզի զբոսաշրջային կայքի ստեղծում՝ երթուղիների քարտեզագրությամբ» ուսումնասիրությունը «Հասարակական գիտություններ» անվանակարգում դարձել է լավագույնը։

Շնորհավորում ենք մեր աշակերտուհուն և նրա ուսուցչին ու մաղթում նոր ձեռքբերումներ։