The ESC student participates in the International Mathematical Olympiad
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի 9-րդ «ա» դասարանի աշակերտ Էրիկ Հասրաթյանը, ով «Մաթեմատիկա» առարկայի հանրապետական օլիմպիադայում արժանացել է 2-րդ կարգի դիպլոմի, թիմի հետ միասին ներկայացրել է Հայաստանը Մաթեմատիկայի միջազգային կովկասյան 11-րդ օլիմպիադայում։
Էրիկը, ով ՈՒՍՀ «Հրանտ Թադևոսյանի անվան» կրթաթոշակակիր է, Ադիգեայի Հանրապետությունում կայացած օլիմպիադայից վերադարձել է գովասանագրով ու հավաստագրերով։
Մեզ հետ զրույցում աշակերտը նշել է, որ անչափ պարտավորեցնող էր ներկայացնել Հայաստանը մասնակից տասնյակ երկրների շարքում։
«Սա ինձ և իմ թիմակիցների համար հիանալի փորձառություն էր, և ես շատ տպավորված եմ»,- նշել է նա։
Բացի օլիմպիադայում մասնակցությունից, Էրիկը հնարավորություն է ունեցել մասնակցել կրթական ծրագրերի ո դասախոսությունների, որոնք վարել են ոլորտի լավագույն փորձագետները։
«Մեր առօրյան շատ հագեցած էր։ Բացի դասերից, մասնակցում էինք նաև մշակութային միջոցառումների, որոնք հնարավորություն էին ստեղծում ծանոթանալ այլ ազգերի ներկայացուցիչների հետ և փոխանակվել մտքերով ու գաղափարներով»,- ասել է Էրիկը։
ԳԱՈՒՍ սանը նշել է, որ թեև սա միջազգային օլիմպիադայի մասնակցության առաջին փորձառությունն էր, սակայն իր ունեցած գիտելիքները լիովին բավարար էին պատվով ներկայանալու համար, և հաջորդ տարի պատանի մաթեմատիկոսը մտադիր է բարելավել արդյունքները։