A student of ESC, a medalist of the Balkan Youth Mathematical Olympiad

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի 9-րդ դասարանի աշակերտ Էրիկ Հասրաթյանը Պատանիների մաթեմատիկայի բալկանյան օլիմպիադայում արժանացել է բրոնզե մեդալի։

Ռումինիայի Բուզեու քաղաքում կայացած Պատանիների մաթեմատիկայի բալկանյան 30-րդ օլիմպիադային մասնակցել է 23 պետությունների մինչև 15 տարեկան 133 աշակերտ։ Յուրաքանչյուր պետություն ներկայացրել է իր թիմը՝ կազմված առավելագույնը 6 մասնակցից։

Հայաստանի թիմը օլիմպիադայում նվաճել է 6 մեդալ՝ 1 ոսկե, 1 արծաթե և 4 բրոնզե։

Բրոնզե մեդալի է արժանացել նաև ՈՒՍՀ լավագույն աշակերտ, «Հրանտ Թադևոսյանի անվան» կրթաթոշակակիր Էրիկ Հասրաթյանը։

Թիմը ղեկավարել են «Քառակուսի» կրթական հիմնադրամի մասնագետներ Տիգրան Չթյանն ու Էդգար Հողմրցյանը։

Շնորհավորում ենք Հայաստանի թիմին, մեր սանին և նրա ուսուցիչներին՝ նշանակալի ձեռքբերման համար ու մաղթում նոր հաջողություններ։