A member of the ESC Alumni Association shares his experience studying in Switzerland
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի 2023-2024 ուստարվա շրջանավարտ Սամվել Մարգարյանն այցելել է ՈՒՍՀ ավագ դպրոցի աշակերտներին ու պատմել իր համալսարանական կյանքի մասին։
Սամվելը, ով սովորում է Շվեյցարիայի «EHL hospitality business school»-ում, որը համաշխարհային «QS World University Rankings»-ի հյուրանոցային և ժամանցային բիզնեսի կառավարման ոլորտում զբաղեցնում է առաջին հորիզոնականը, ԳԱՈՒՍ շրջանավարտների միության անդամ է։
Նա ապագա դիմորդներին պատմել է «EHL»-ի ընդունելության պայմանների, կրթական ծրագրերի, պրակտիկաների և մասնագիտական կարիերայի հնարավորությունների մասին։
Շրջանավարտը ներկայացրել է սեփական փորձը արտասահմանյան կրթական հաստատություն դիմելու հարցում, ինչպես նաև կիսվել առաջին ուսումնական տարվա տպավորություններով։
Ավագ դպրոցի սաներն իրենց հարցերն են հղել Սամվելին, ով պատրաստակամություն է հայտնել սեփական փորձի միջոցով օգնել բոլոր նրանց, ովքեր դպրոցն ավարտելուց հետո կցանկանան ուսումը շարունակել Շվեյցարիայում։