Science and Education: Challenges and Opportunities: The "Scientists of the Future" Project at ESC

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկում կայացել է «Ապագայի գիտնականներ» նախագիծը, որն իրականացվում է Ռուսաստանի Դաշնության գիտության և բարձրագույն կրթության նախարարության նախաձեռնությամբ և ՌԴ ԱԳՆ-ի, «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ու «Наука.рф» հարթակի աջակցությամբ։ Ծրագրի կազմակերպիչն է Ա. Ս. Պուշկինի անվան Ռուսաց լեզվի պետական ինստիտուտը։

Ծրագրի շրջանակներում Ռուսաստանի առաջատար բուհերի և գիտական կազմակերպությունների փորձագետները Հայաստանի բուհերում հանդիպումներ ունենալուց հետո հյուրընկալվել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկ՝ իրենց մասնագիտական ձեռքբերումները ներկայացնելու և միջազգային հեղինակություն ունեցող գիտական վաստակով աշակերտներին օրինակ ծառայելու համար։

Մինչ միջոցառման պաշտոնական մասին անցնելը ծրագրի անդամ գիտնականներին ողջունել են ՈՒՍՀ տնօրեն Ալեքսանդր Գրիգորյանը և ղեկավարության մյուս անդամները։

Տնօրենը հյուրերին պատմել է Կրթահամալիրի հիմնադրման մասին, ներկայացրել  առավելությունները և ընձեռած հնարավորությունները։ Նախագծի անդամներն էլ իրենց հերթին ներկայացրել են է «Ապագայի գիտնականներ» նախագիծն ու նրա նպատակները։

Ողջույնի խոսքերից հետո իրականացվել է շրջայց, այնուհետև գիտնականները հանդիպել են աշակերտների հետ։

Հանդիպման սկզբում ՈՒՍՀ տնօրենը նախ շնորհակալություն է հայտնել հյուրերին նախագիծը դպրոցում իրականացնելու ցանկության համար, այնուհետրև, դիմելով աշակերտներին, նշել է, որ սա եզակի հնարավորություն է սովորել ոլորտի լավագույն մասնագետներից։  

Ա. Ս. Պուշկինի անվան Ռուսաց լեզվի պետական ինստիտուտի լրացուցիչ կրթության և միջոցառումների կազմակերպման վարչության ղեկավար Յուլյա Կարմանովան  նույնպես շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և ավագ դպրոցի աշակերտներին ներկայացրել է «Ապագայի գիտնականներ» նախագիծն ու դրա շրջանակներում դպրոց այցելած գիտնականներին։

Նախագծի բացմանը  «Ժամանակակից գործարար հաղորդակցության միտումները» խորագրով սեմինար է կարդացել բ գ դ, Պուշկինի անվան Ռուսաց լեզվի պետական ինստիտուտի պրոֆեսոր Լարիսա Սելեզնյովան։

Այնուհետրև աշակերտները, ըստ իրենց հետաքրքրությունների, բաժանվել են երեք՝ հումանիտար, բնագիտական և ֆիզմաթ խմբերի և լսել Ռուսաստանի առաջատար բուհերի և գիտական կազմակերպությունների փորձագետներ, տ.գ.դ., պրոֆեսոր Դմիտրի Ժուկովին (Ռուսական տեխնիկական համալսարան), ֆ.մ.գ.դ., պրոֆեսոր Մարինա Շվիդեֆսկիին (Նովոսիբիրսկի պետական համալսարան), բ.գ.դ., պրոֆեսոր Վլադիմիր Մալչևսկիին (ՌԴ գիտությունների ակադեմիա), կ.գ.դ. Եվգենյա Գոլովացկայային (Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Սիբիրյան մասնաճյուղի Կլիմայի և էկոլոգիական համակարգերի մոնիթորինգի ինստիտուտ, տնօրեն), տ.գ.թ. Անաստասիա Դոկուչաևային (Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Երկրաբանական ընդերքի համալիր օգտագործման խնդիրների ինստիտուտ), բ.գ.թ. Մարիա Լեբեդևային (Պուշկինի անվան Ռուսաց լեզվի պետական ինստիտուտ) և Քսենյա Ռոդիոնովային (Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտ)։

Սեմինարներից հետո աշակերտները մասնակցել են նաև Ռուսաստանի մասին վիկտորինայի, ստացել նվերներ ու «Ապագայի գիտնականներ» նախագծի մասնակցության հավաստագրեր։