The grandmaster met with young chess players from ESC
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի շախմատի օլիմպիական խմբակի սաները հյուրընկալել են գրոսմայստեր, Շախմատի միջազգային ֆեդերացիայի ավագ մարզիչ Գևորգ Հարությունյանին։
Գրոսմայստերը պատմել է իր մասնագիտական ուղու և հաջողությունների մասին, ներկայացրել է կարիերայի լավագույն պահերը, ինչպես նաև պատասխանել է պատանիների հարցերին։
Գ․ Հարությունյանը սովորողների համար անցկացրել է վարպետության դաս՝ ներկայացնելով նոր խաղային կոմբինացիաներ, որոնք կարող են օգնել հաղթել հակառակորդին։
Շախմատիստը, աշակերտների խնդրանքով, անդրադարձել է նաև հայտնի գրոսմայստերների ամենադիտարժան խաղերին և ներկայացրել է հաղթանակի նախադրյալները