«Cambridge Exam» and «Teaching Knowledge Test»
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի աշակերտները մասնակցել են Երևանում «Cambridge English»-ի պաշտոնական գործընկեր «Pass» կենտրոնի կողմից կազմակերպված «Cambridge Exam»-ին և հաջողությամբ հանձնել են A2-C1 մակարդակների քննությունները։
Արդյունքում 4-րդ դասարանի աշակերտուհի Ինեսսա Հարությունյանը, 5-րդ դասարանի աշակերտներ Արփի Զատիկը, Ինեսսա Մարտիրոսյանը, Ելինա Մկրտչյանը, Մարգարիտա Սահակյանը, Զառա Պողոսյանը, Դավիթ Այվազյանը, Արթուր Սարգսյանը, Լյուդվիգ Ղազարյանը, Ալեն Միքայելյանը, 6-րդ դասարանի աշակերտներ Դավիթ Պապիկյանը, Յանա Ստեփանյանը, Ալլա Ազատյանը և 9-րդ դասարանի աշակերտ Մհեր Մովսիսյանը ստացել են համապատասխան հավաստագրեր։
Բացի այս՝ մեր անգլերենի ուսուցիչներ Սպարտակ Մխիթարյանը և Մարիամիկ Խաչատրյանը մասնակցել են նույն կենտրոնի ուսուցիչների համար կազմակերպված վերապատրաստման դասընթացին և հաջողությամբ հանձնել են TKT (Teaching Knowledge Test) 3-րդ մոդուլի թեստը։
Շնորհավորում ենք աշակերտներին և նրանց ուսուցիչներին՝ մաղթելով նորանոր հաջողություններ։