For the sake of children: support for the children's center "Zatik".
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկն ամանորյա բարեգործական ցուցահանդես-տոնավաճառից գոյացած հասույթի մի մասը, որը հավաքագրվել է ԳԱՈՒՍ-ի աշխատակիցների կողմից, տրամադրել է «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ին։
Այս կապակցությամբ Հիմնարկի տնօրեն Ալեքսանդր Գրիգորյանը հյուրընկալել է ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հասմիկ Մանուկյանին։
Ա. Գրիգորյանը նշել է, որ ԳԱՈՒՍ բարեգործական տոնավաճառը արդեն ավանդույթ է դարձել և նպատակ ունի աջակցություն ցուցաբերել բոլոր նրանց, ովքեր ունեն դրա կարիքը։
Հ. Մանուկյանը շնորհակալություն է հայտնել ցուցաբերած ուշադրության համար՝ նշելով, որ նման նախաձեռնությունները չափազանց կարևոր են երեխաների համար և նպաստում են նրանց սոցիալականացմանը։
Հանդիպման ավարտին կենտրոնի սաները հնարավորություն են ունեցել դիտել նաև ԳԱՈՒՍ թատերախմբի ամանորյա երաժշտական ներկայացումը։