"Along with Armenia": Summer Educational Gathering at ESC: Week I
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի տարրական դպրոցում մեկնարկել է «Հայաստանով մեկ» խորագիրը կրող ամառային կրթական հավաքը։
Ծրագրի նպատակն է ճամբարականների մեջ սերմանել հայրենաճանաչություն, արժևորել մշակութային ժառանգությունը և զարգացնել ապագային միտված հմտությունները։
Ճամբարի յուրաքանչյուր օր սկսվում է տողանի բացումով, որի ընթացքում յուրաքնաչյուր ջոկատ հանդես է գալիս ներկայանալի կարգախոսով, աշխույժ ռիթմերով և բարձր տրամադրությամբ։
Ճամբարի առաջին շաբաթը կրել է ««Հայքի սերունդ»․ ինքնաճանաչում և արմատներ» խորագրը։
Այս շաբաթվա շրջանակներում ճամբարականները կատարել են հետազոտական և ճանաչողական աշխատանքներ.
Տոհմածառեր և ինքնություն. «Ծանոթություն, ես հայ եմ» քննարկումների միջոցով երեխաները վեր են հանել իրենց արմատները։ Ընտանիքի անդամների հետ նրանք կազմել են իրենց տոհմածառերը։ Հայի ու հայկականի ուսումնասիրության շղթան ձգվել է դեպի «Մասուր» արվեստի տուն, որտեղ սաները բացահայտել են հայկական գորգերի ու տարազների նախշերի գաղտնի խորհուրդները, պատրաստել գլխազարդեր ու գոտիներ։
Բնության հետազոտություն. «Բնության օրագիր» նախագծի շրջանակներում ճամբարականներն իրականացրել են բնագիտական ուսումնասիրություններ՝ մրջնաբների դիտարկում, մրջյունների վարքի հետազոտություն։ Խոհարարության դասին նրանք պատրաստել են «Մրջնաբույն» թխվածքը։
Շաբաթն ամփոփել է բնության գրկում։