Farewell to ESC Middle School

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկում կայացել է 9-րդ դասարանների ավարտական հանդիսությունը։

Միջոցառման ընթացքում 9-րդ «ա», «բ» և «գ» դասարանների սաները հանդես են եկել ինքնատիպ ելույթներով։ Ամեն դասարան իրեն բնորոշ յուրահատուկ ծրագրով ներկայացրել է դպրոցական տարիների ամենավառ հիշողությունները, հայտնել է շնորհակալության խոսքերն ու ներկայացրել ապագայի երազանքները։

Շրջանավարտներին հիշարժան օրվա կապակցությամբ շնորհավորել են Հիմնարկի տնօրենի տեղակալ Էմին Սանթրոսյանը և ուսումնական աշխատանքի գծով պատասխանատու Զարուհի Ղալթախչյանը՝ մաղթելով նրանց հաջողություններ կրթության հաջորդ փուլում։

Միջոցառման ավարտին շրջանավարտներին հանձնվել են ավարտական պատկերագրքույկները։

Ավարտական միջոցառման հոլովակը կարող եք դիտել՝ այստեղ։