Career Orientation Meeting: "ILAC" and "UNIC"

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի ավագ դպրոցի աշակերտները մասնագիտական կողմնորոշման հանդիպում են ունեցել «Էդու Նեթվորք» ընկերության հիմնադիր տնօրենի, ինչպես նաև Կանադայի միջազգային լեզվական ակադեմիայի («ILAC»)  և Նիկոսիա համալսարանի («UNIC») ներկայացուցիչների հետ։

Կանադական ակադեմիայի ներկայացուցիչ Կրիստինա Դերգաչևան ներկայացրել է կրթական հաստատության Տորոնտոյում և Վանկուվերում գործող մասնաճյուղերը, որտեղ ուսանողները սովորում են անգլերեն, զարգացնում են լեզվական և հաղորդակցային հմտություններն ու պատրաստվում են միջազգային կրթական հնարավորություններին։

Նիկոսիա համալսարանի ներկայացուցիչ Մարիա Կոսմադակին պատմել է Կիպրոսի ամենամեծ համալսարանի մասին՝ նշելով, որ այն Եվրոպայի ամենաբազմազգ համալսարաններից մեկն է։ Նա տեղեկացրել է, որ Նիկոսիայի համալսարանը, ըստ «Times Higher Education 2025» վարկանիշային աղյուսակի, դասվել է աշխարհի լավագույն համալսարանների շարքում և կիսում է 501-600 տեղերը։

Խոսնակները ոչ միայն ներկայացրել են իրենց բուհերը, դրանց ընձեռած հնարավորություններն ու կրթական ծրագրերը, այլև տեղեկատվություն են տրամադրել դիմելու կարգի վերաբերյալ։

«Էդու Նեթվորք» ընկերության հիմնադիր Սաթինե Ղարաքեշիշյանը պատրաստակամություն է հայտնել բոլոր ցանկացողներին աջակցել կրթական հաստատություններ դիմելու հարցում։