Career orientation meeting with representatives of the University of Nicosia

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի 9-ից 12-րդ դասարանների աշակերտները մասնագիտական կողմնորոշման հանդիպումների շրջանակում հյուրընկալել են Կիպրոսի Նիկոսիայի համալսարանի ներկայացուցիչներին։

Համալսարանի միջազգային ընդունելության խորհրդատու Մարիա Կոսմադակին ապագա դիմորդներին ներկայացրել է բուհի կողմից առաջարկվող կրթական ծրագրերը, մասնագիտությունները և Կիպրոսում սովորելու առավելությունները։

Հյուրերը անդրադարձել են նաև արտասահմանցի դիմորդների ընդունելության պայմաններին, հնարավոր կրթաթոշակների հատկացման կարգերին, ինչպես նաև դիմումների ներկայացման ժամկետներին։

Հանդիպման վերջում աշակերտներն ունեցել են հնարավորություն իրենց հուզող հարցերն ուղղելու հյուրերին։