Our students at the FFA intramural football championship

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի սաները մասնակցել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կազմակերպված ներդպրոցական ֆուտբոլի առաջնությանը։

Մեր մինչև 10, մինչև 12 և մինչև 14 տարեկան թիմերը հետաքրքիր ու դիտարժան խաղեր են ցույց տվել Ավան վարչական շրջանում։

Արդյունքում ՈՒՍՀ մինչև 10 տարեկանների թիմը, հաղթելով վարչական շրջանի եզրափակչում, անցել է քաղաքային փուլ։

Շնորհավորում ենք մեր բոլոր սաներին ակտիվ մասնակցության համար։

Բոլոր լուսանկարներն այստեղ՝ https://gaus.am/hy/about-us/gallery/97