The next step in internationalization: new collaboration in Nanjing

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի պատվիրակությունը այցելել է «Nanjing Thomas School» և ստորագրել հերթական միջազգային հուշագիրը:

Այցի ընթացքում Նանկինի «Thomas School»-ի փոխտնօրեն Հուան Լյանպինը նշել է «Իսկական միջազգային կրթությունը պարզապես արևմտյան մոդելների կրկնօրինակում չէ։ Այն նպատակ ունի ձևավորելու երիտասարդներ, ովքեր կհասկանան աշխարհը, կմասնակցեն նրա զարգացմանը և կկարողանան փոխել այն՝ պահպանելով սեփական մշակութային արմատները»։

ՈՒՍՀ տնօրեն Ալեքսանդր Գրիգորյանը համաձայնել է այս մտքի հետ՝ ընդգծելով, որ կրթահամալիրի նպատակն է պատրաստել սովորողներ, ովքեր ունեն հիմնային ակադեմիական գիտելիքներ, բարձր մարզավիճակ և հասարակական պատասխանատվության խոր զգացում «Մեր նպատակի իրականացումը հնարավոր է դարձել հեղինակային ծրագրերի ներդրման, լրացուցիչ կրթական համակարգի կիրառման և համաշխարհային մակարդակի սպորտային ենթակառուցվածքների միջոցով»։

Ստորագրված հուշագրի համաձայն՝ համագործակցությունը իրականացվելու է հավասարության և փոխշահավետության հիման վրա՝ ներառելով ուսուցիչների և սովորողների փոխանակում, համատեղ եռալեզու (չինարեն–անգլերեն–ռուսերեն) նախագծային ծրագրեր, առցանց դասընթացների և առարկայական մրցույթների իրականացում, ինչպես նաև առաջնորդության և սպորտային ծրագրեր։

Հանդիպման ավարտին երկու կողմերն ընդգծել են, որ այս գործընկերությունը ստեղծելու է նոր հնարավորություններ երկու հաստատությունների համար՝ թույլ տալով փոխանակել փորձն ու գիտելիքները։