Project work in the subject "Literature"

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի միջին դպրոցի 7-րդ «գ», 9-րդ «ա» և «բ» դասարանների աշակերտները ներկայացրել են «Գրականություն» առարկայից իրենց նախագծային աշխատանքները։

Նախագծերի շրջանակում աշակերտներն իրականացրել են թեմատիկ հետազոտություններ, ուսումնասիրել գրական և գիտական աղբյուրներ, կատարել վերլուծություններ և ներկայացրել սեփական եզրահանգումները։

Առարկայական ուսուցիչ Նազիկ Ասատրյանի խոսքով՝ նման աշխատանքները նպաստում են աշակերտների հետազոտական մտածողության, ինքնուրույն աշխատանքի և վերլուծական հմտությունների զարգացմանը։ Միևնույն ժամանակ, դրանցում ամփոփված նյութերը կարող են հետաքրքրություն ներկայացնել նաև բանասիրական ուսումնասիրություններով զբաղվողների համար։