Presentation of project work in the "Informatics" group

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի «Ծրագրավորման» խմբակի սաները ներկայացրել են իրենց տարեվերջյան ամփոփիչ նախագծային աշխատանքները։

6-7-րդ դասարանների աշակերտները, օգտագործելով ծրագրավորման «Scratch» հարթակը, կոդավորում սովորելու ընթացքում՝ ստեղծել են հեղինակային խաղեր և հայտնի խաղերի սեփական տարբերակները։

Սաները կատարել են նաև ուսումնասիրություններ և հարցումներ՝ հետագայում ստեղծած խաղերը կատարելագործելու և առավել հետաքրքիր ու կիրառելի դարձնելու նպատակով։