New partnership to strengthen international educational ties

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի և Շանհայի «Thomas School»-ի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր՝ պաշտոնապես հաստատելով համագործակցությունը երկու հաստատությունների միջև։

Դեռ տարեսկզբին ՈՒՍՀ ղեկավարությունը համագործակցության հրավեր էր ստացել «Ambright Eduation Croup»-ից, որը ղեկավարում է բարձրակարգ կրթական հաստատություններ՝ «Thomas Schools of China», Շանհայում, Նանկինում, Ծինանում և Հեֆեյում։   

Հիմնարկի պատվիրակությունը՝ ի դեմս տնօրեն Ալեքսանդր Գրիգորյանի, տնօրենի՝ ուսումնական աշխատանքների և սպորտի գծով տեղակալ Էմին Սանթրոսյանի ու ՏՏ ոլորտի պատասխանատու Պարույր Վարդերեսյանի, այցելել են «Shanghai Thomas School», որտեղ դպրոցի գործադիր տնօրեն Սյու Ջիենն ու Հիմնարկի տնօրեն Ալեքսանդր Գրիգորյանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ հիմնված համընդհանուր կրթական տեսլականի, նպատակների և մանկավարժական մոտեցումների վրա։

Հուշագրով ընդգծվել են համագործակցության հեռանկարները նախագծային ուսուցման, երկլեզու կրթությունը, «STEM» ինտեգրման և համակողմանի կրթական մեթոդաբանությունների ոլորտներում։

Ստորագրված հուշագիրը հիմք է ստեղծում շարունակական և փոխշահավետ համագործակցության համար՝ հնարավորություն տալով իրականացնել համատեղ հետազոտություններ, ուսուցիչների և սովորողների փոխանակումներ, ինչպես նաև նորարարական ծրագրեր։