Our students at Tsitsernakaberd memorial
«Մեր անցյալի ու ներկայի հայրենիքը» ֆենոմենը մեզ տարավ դեպի անցյալի ցավոտ հուշեր․մեր աշակերտներն այցելել էին Ծիծեռնակաբերդ։ Անմար կրակի շուրջը կանգնած, տերունական աղոթքով նրանք իրենց հարգանքի տուրքը մատուցեցին ցեղասպանության զոհերի հիշատակին։
Երեխաների խաղաղ ապրելու ուղերձն անչափ հուզիչ էր ու հոգեցունց։ Ներկա գտնվողները, շունչները պահած, ունկնդրում էին նրանց երգը, իսկ ֆրանսիացի լրագրողը ով փաստագրական ֆիլմ էր նկարում, որոշեց իր ֆիլմը եզրափակել նրանց ելույթով։