Young naturalists at the "Science Week" festival
Այս օրերին Երևանի Ազատության հրապարակում անցկացվում է «Գիտության շաբաթ» փառատոնը, որի շրջանակում հնարավորություն է ստեղծվում շփվել գիտական ոլորտի, բուհերի, տեխնոլոգիական ընկերությունների ու գիտական ստարտափերի ներկայացուցիչների հետ՝ ծանոթանալով նրանց գործունեությանը։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի «Պատանի բնագետ» խմբակի աշակերտները նույնպես այցելել են փառատոն՝ մասնակցելով ցուցադրությունների ու բաց քննարկումների։
Մեր սաները տեղեկացել են, թե ինչպես է գիտությունը դառնում առաջընթացի շարժիչ ուժ, և թե ինչպես են գիտական մտքի նվաճումները անդրադառնում տնտեսության, կայուն զարգացման ու կյանքի որակի բարձրացման վրա։