Memorandum of Understanding with the "Armenian-Chinese Friendship School" Foundation

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի և «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որը նպատակ ունի ստեղծել ամուր փոխգործակցություն կողմերի համար հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։

Հուշագիրը կնքելու համար Համալիրի տնօրեն Ալեքսանդր Գրիգորյանն ու հիմնարկի ղեկավարության անդամներն ընդունել են «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամի գործադիր տնօրեն Սպարտակ Վարդանյանին և տնօրենի տեղակալներ Լյուդմիլա Ապրեսյանին և Նելլի Խաչատրյանին։

Հանդիպման սկզբում Ա Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամի տնօրենությանը հրավերն ընդունելու համար և պատմել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի առաքելության, նպատակների ու արդեն գրանցած հաջողությունների մասին։

Տնօրենը նշել է, որ այս հուշագրի ստորագրումը նպաստելու է երկու կառույցների սաների հնարավորությունների ավելացմանն ու ընդլայնմանը, ինչպես նաև չինական մշակույթի տարածմանը։

Ս Վարդանյանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար՝ ներկայացնելով «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամի գործունեությունն ու տեսլականը։

Ողջույնի խոսքերից հետո երկու կառույցների տնօրենները ստորագրել են հուշագիր, որը նախատեսում է ինչպես տարաբնույթ միջոցառումների իրականացում, այնպես էլ համագործակցության ամրապնդում երիտասարդական քաղաքականության բնագավառում:

Հուշագրի ստորագրումից հետո կողմերը շնորհավորել են միմյանց և մաղթել բարի ընթացք։

Միջոցառումն ավարտվել է Կրթահամալիրում «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամի տնօրենի ու տեղակալների շրջայցով։