The Little Prince, presented in English
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի 5-րդ «գ» և «ե» դասարանների աշակերտները անգլերենի ուսուցիչ Ալվարդ Հանեյանի նախաձեռնությամբ հանդես են եկել «Փոքրիկ Իշխանը» անգլերեն ներկայացմամբ։
Սաները վերապատմել են Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի վեպը՝ միավորելով ստեղծագործ միտքը, լեզվական հմտությունները և բեմական արվեստը։ Բեմադրությունը նաև ուղերձ էր, որը փոխանցում էր այնպիսի կարևոր արժեքներ, ինչպիսիք են սերը, պատասխանատվությունը և աշխարհին սրտով նայելու կարողությունը։
Միջոցառման ավարտին Օտար լեզուների ամբիոնի վարիչ Գոհար Թադևոսյանը շնորհակալություն է հայտնել գերազանց ելույթի համար և հույս հայտնել, որ օտար լեզվի իմացությունը օգնելու է կյանքի բոլոր ճանապարհներին։