Robot dog exhibition at ESC
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկում կայացել է «United Robotics Armenia» ընկերության կողմից ներկայացվող «Go2» ռոբոտ շների ցուցադրություն։
Մինչև միջոցառումը սկսելը Հիմնարկի ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ Արթուր Ավագյանը խոսել է ժամանակակից աշխարհում ռոբոտ-օգնականների լայն տարածման մասին և ներկայացրել է «United Robotics Armenia» ընկերությունը։
Ընկերության հիմնադիր Գեորգի Չոբանյանը և տնօրեն Միքայել Մկրտչյանը մեր սաների համար ցուցադրել են չորքոտանի օգնականների ծրագրային հնարավորություններն ու ներկայացրել նրանց գործածության տիրույթները։
Կրթահամալիրի սաները հնարավորություն են ունեցել շփվել ռոբոտների հետ, հրահանգներ տալ նրանց, կառավարել և կոդավորել։
Միջոցառման երկրորդ մասում Ընկերության ներկայացուցիչները պատասխանել են աշակերտներին ու նրանց ուսուցիչների հարցերին։