Մեր 1-ին Սեպտեմբերի 1-ը
Գազպրոմ Արմենիայի Ուսումնա-սպորտային համալիրն առաջին անգամ իր դռները բացեց իր աշակերտների առաջ։ Համալիրում Սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի օրը, կազմակերպվել էր տոնական համերգ-միջոցառում։ Նորամուտի առիթով համալիրին իր օրհնությունն էր բերել Անուշավան Եպիսկոպոս Ժամկոչյանը, ում աղոթքով էլ մեկնարկվեց դպրոցի գործունեությունը։ Համալիրի տնօրեն Ալեքսանդր Գրիգորյանն իր շնորհավորանքն ուղղեց աշակերտներին և բոլոր ներկաներին Գիտելիքի օրվա կապակցությամբ։
«Մենք միասին սկսում ենք կերտել այս նորաբաց կրթօջախի պատմությունը: Շնորհավորում եմ մեր աշակերտներին, հատկապես 1-ին դասարանցիներին իրենց առաջին սեպտեմբերի 1-ի կապակցությամբ, մաղթում եմ հաջողություններ ուսման մեջ, գիտելիքների մեծ պաշարի ձեռքբերում, որն էլ կհարթի ճանապարհ դեպի երազանքների իրականացում»,— իր խոսքում նշեց Ա. Գրիգորյանը: Տնօրենն իր շնորհակալություննը հայտնեց նաև Գազպրոմ Արմենիայի տնօրինությանը՝ այս եզակի համալիրը կյանքի կոչելու համար։