Happy Lunar New Year

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկում «Չինարենի» խմբակի աշակերտները թեմատիկ ցերեկույթի ընթացքում նշել են Լուսնային՝ Չինական Նոր տարին։

Լրացուցիչ կրթության բաղադրիչ հանդիսացող խմբակի սաները հայերեն և չինարեն պատմել են Չինական Ամանորի մասին, ներկայացրել տոնը նշելու չինական մշակույթն ու ավանդույթները։

Միջոցառման ընթացքում նրանք հանդես են եկել նաև չինական երգերով ու պարերով։

Ցերեկույթի վերջում առարկայական ուսուցիչ Սյուզաննա Առաքելյանը նշել է, որ սա կարճ ժամանակում երեխաների օտար լեզվի գիտելիքների քննություն էր, և ըստ նրա, երեխաներն այդ քննությունը լավն են հանձնել։

«Մենք այսօր նպատակ ունեինք ծանոթացնել Ձեզ չինական մշակույթին, հուսով եմ՝ մեզ մոտ դա ստացվեց»,- եզրափակել է ուսուցչուհին։