Sportlandia at ESC Middle School

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի միջին դպրոցի 7, 8, 9-րդ դասարանների աշակերտները մասնակցել են Սպորտլանդիայի։

Առարկայական նորմատիվների հիման վրա ձևավորված մարզական վարժանքներով, ֆիզիկական կուլտուրայի և ռազմագիտության տեսական գիտելիքներով կազմված սպորտային միջոցառմանը սաները ցուցադրել են ուժ, ճկունություն, արագություն և թիմային համախմբվածություն։

Անզիջում և լարված պայքարի արդյունքում 7-րդ դասարանների միջև հաղթող է դարձել 7-րդ «դ» դասարանը։
8-րդ դասարանների պայքարում հաղթանակը նվաճել է 8-րդ «բ» դասարանը, իսկ 9-րդ դասարանների պայքարում՝ 9-րդ «բ» դասարանը։

Միջոցառումն անցել է բարձր տրամադրությամբ՝ խթանելով առողջ մրցակցությունը և ֆիզիկական ակտիվության կարևորությունը։

Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին և հաղթողներին։