Sportlandia at ESC Elementary School
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի տարրական դպրոցում անցկացվել է «Սպորտլանդիա» կրթական և սպորտային միջոցառումը։
1-ից 4-րդ դասարանների սաները մասնակցել են մրցումներին՝ ցուցադրելով իրենց գիտելիքները սպորտի մասին, ինչպես նաև արագություն, ուժ և ճկունություն։
Նման նախաձեռնությունները նպաստում են երեխաների առողջության ամրապնդմանը, մրցակցային ոգու ձևավորմանն ու սպորտի նկատմամբ հետաքրքրության աճին։
Թեժ մրցման արդյունքում դասարանները արժանացել են գավաթների և մասնակցության պատվոգրերի։
1-ին դասարաններ
1-ին տեղ՝ 1 «ա» դասարան
2-րդ տեղ՝ 1 «բ» դասարան
3-րդ տեղ՝ 1 «դ» դասարան
4-րդ տեղ՝ 1 «ե» դասարան
5-րդ տեղ՝ 1 «գ» դասարան
2-րդ դասարաններ
1-ին տեղ՝ 2 «ե» դասարան
2-րդ տեղ՝ 2 «դ» դասարան
3-րդ տեղ՝ 2 «բ» դասարան
4-րդ տեղ՝ 2 «ա» դասարան
5-րդ տեղ՝ 2 «զ» դասարան
6-րդ տեղ՝ 2 «գ» դասարան
3-րդ դասարաններ
1-ին տեղ՝ 3 «ա» դասարան
2-րդ տեղ՝ 3 «ե» դասարան
3-րդ տեղ՝ 3 «բ» դասարան
4-րդ տեղ՝ 3 «դ» դասարան
5-րդ տեղ՝ 3 «գ» դասարան
4-րդ դասարաններ
1-ին տեղ՝ 4 «ա» դասարան
2-րդ տեղ՝ 4 «դ» դասարան
3-րդ տեղ՝ 4 «ե» դասարան
4-րդ տեղ՝ 4 «բ» դասարան
5-րդ տեղ՝ 4 «գ» դասարան
Շնորհավորում ենք մեր սաներին և մաղթում նոր հաջողություններ հաջորդ տարվա մրցումներում։
Բոլոր լուսանկարներն՝ այստեղ։