Tête-à-tête with our students; Areg Hakobyan

-Կպատմե՞ս մեզ քո մասին հինգ բառով։

-Ես ուժեղ եմ, խելացի, ուրախ, համարձակ, բարի։

 -Խի՞ստ են ծնողներդ։

-Այո, ծնողներս խիստ են։

-Հասմարու՞մ ես նրանց քո ընկերը։

-Ես նրանց համարում եմ իմ ընկերը։

 -Եթե նորից ծնվեիր, ո՞ր երկրում կուզեիր ծնվել։ Ինչու՞։

-Կուզեի ծնվել Ռուսաստանում, քանի որ շատ եմ սիրում ռուսերեն խոսել։

 -Ինչպե՞ս ես ընտրում քո ընկերներին։

-Կարևոր է, որ ընկերս լինի խելացի և բարի։

 -Եթե լիներ հնարավորություն ունենալ գերբնական կարողություն, ո՞րը կլիներ քո ընտրությունը։

-Կուզեմ թուրքերին դարձնել մեզ նման բարի,  նաև շատ կուզեմ անմահ լինել։

-Ի՞նչ խորհուրդներ են քեզ տալիս ծնողներդ։

-Ծնողներս խորհուրդ են տալիս, որ լինեմ բարի, խելացի և մաքուր ուտել սովորեմ։

-Ո՞րն է քո սիրելի գիրքը։

-Շատ եմ սիրում «Մարգագետնի ոգին» և Սպիրիտ ձիուկի մասին հեքիաթները։

-Ունե՞ս նախընտրելի ուտեստներ։ Որո՞նք են։

-Սիրում եմ ուտել քաղցրավենիք և միս։

 -Ինչո՞վ ես զբաղվում ազատ ժամանակ։

- Ազատ ժամանակ երգում եմ, բակում խաղում և մուլտեր դիտում։

-Ի՞նչ ես որոշել դառնալ։ Ինչու՞ ես ընտրել հենց այդ մասնագիտությունը։

- Ուզում եմ դառնալ տիեզերագնաց, որպեսզի կարողանամ տիեզերքը ուսումնասիրել։ Նաև ուզում եմ դառնալ լողորդ։

-Կա՞ մի միտք, որը քեզ առաջնորդում է կյանքում։

-Ցանկանում եմ, որ լինի խաղաղություն, իսկ դա կլինի եթե բարությունը շատանա։