Happy holiday, Armenian army! A matinee at the ESC

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկում նշվել է Հայոց բանակի կազմավորման 34-րդ տարեդարձը։ Այդ առիթով ՈՒՍՀ պատմության ուսուցչուհի Աշխեն Ասրիյանի նախաձեռնությամբ դպրոցի 5-րդ և 6-րդ դասարանների աշակերտները կազմակերպել են ցերեկույթ, որի ընթացքում ներկայացրել են Հայոց բանակի ստեղծման և կազմավորման պատմությունը։

Միջոցառումը մեկնարկել է «Հայկական բանակ» երգով՝ հիմնարկի ուսուցիչ Սմբատ Խալաթյանի կատարմամբ։ Ցերեկույթի ընթացքում ազգային պարերով հանդես են եկել 3-րդ գ և 4-րդ ե դասարանների աշակերտները։

Հայրենասիրական և ոգեկոչող բանաստեղծություններից հետո ցերեկույթն ավարտվել է ԳԱՈՒՍ երգչախմբի կատարմամբ հնչած «Հայաստան» երգով։