The ESC table tennis team won a prize at the RA Prime Minister's Cup tournament

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի թիմը «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի Երևան քաղաքի փուլում թիմային հաշվարկով զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը՝ արժանանալով գավաթի։

ՈՒՍՀ տնօրեն Ալեքսանդր Գրիգորյանը և ղեկավարության մյուս անդամները շնորհավորել են թիմի անդամներին՝ Էմիլիա Մկրտչյանին (7-րդ «բ»), Ագապի Բուդաղյանին (7-րդ «գ»), Ռոբերտ Ստեփանյանին (8-րդ «ա»), Էդմոն Խաչատրյանին (8-րդ «ա»), ինչպես նաև մարզիչ Հռիփսիմե Ղուկասյանին՝ գրանցած հաջողության կապակցությամբ։

Ա. Գրիգորյանը նշել է, որ դպրոցի առաքելությունը բազմակողմանի զարգացած սաներ կրթելն է, և այդ նպատակով ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները։

«Կարևոր է, որ սպորտային հաջողություններին զուգահեռ դուք նաև բարձր առաջադիմություն եք ցուցաբերում ուսման մեջ»,- նշել է տնօրենը՝ հավելելով, որ աշխատասիրության շնորհիվ հաղթանակները շարունակական են լինելու։

Թիմի մարզիչը շնորհակալություն է հայտնել Հիմնարկի ղեկավարությանը՝ ընդգծելով, որ ձեռքբերումները հնարավոր են դառնում տնօրինության մշտական աջակցության շնորհիվ։