Quiz dedicated to Yerevan Day

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի 3-րդ «բ» դասարանի աշակերտները մասնակցել են Երևանի հիմնադրման 2808-ամյակին նվիրված վիկտորինայի։

Նախապես ուսումնասիրելով հայոց պատմական մայրաքաղաքները՝ նրանք ստուգել են իրենց գիտելիքները՝ վիկտորինայի ընթացքում դրսևորելով ակտիվություն, համագործակցելու կարողություն և արագ կողմնորոշվելու հմտություններ։

Նման նախաձեռնությունները նպաստում են պատմական գիտելիքների ամրապնդմանն ու ազգային ժառանգության նկատմամբ հետաքրքրության խորացմանը։