| School | News

Evacuation training

ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի Փրկարական գործ ամբիոնի դասախոս Կառլեն Հովհաննիսյանը հանդիումների շարք էր ունեցել մեր կրթահամալիրի աշակերտների և աշխատակիցների հետ, ներկայացրել երկրաշարժի՝ որպես բնական աղետի առանձնահատկությունները, դրան նախապատրաստվելու հիմնական քայլերը, երկրաշարժի ընթացքում ու դրան հաջորդող մարդու վարքը։ Նա ցուցադրեց ուսապարկը, որի մեջ պետք է լինեն առաջին անհրաժեշտության բոլոր իրերը՝ դեղորայք, տաք հագուստ, չոր սնունդ, կտրող գործիք, անհրաժեշտ փաստաթղթեր, քնապարկ և այլն։ Հանդիպումը տևեց նախատեսվածից ավելի երկար, որովհետև երեխաներն  անչափ հետաքրքրված էին թեմայով։ Մեր աշակերտներն արդեն տիրապետում էին որոշակի տեղեկատվության,  բայց այս հանդիպումը տվեց առավել գործնական գիտելիքներ։

Օրեր անց մեր կրթահամալիրի դպրոցում անցկացվեց ուսումնական տարհանում , որի նպատակը երեխաների պատրաստվածության բարձր մակարդակն ապահովելն է և գործնական գիտելիքների կիրառության հնարավորություն ստեղծելը։ Ուսումնական վարժանքն անցկացրել է Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան՝ համագործակցության հուշագրի շրջանակներում։

Նախատեսվում է իրականացնել նաև օդային տագնապ վարժանքը։  Երեխաները բազմաթիվ հետաքրքիր հարցեր ուղղեցին փրկարարին։ Հատկապես ակտիվ էին չորրորդ դասարանի աշակերտները։ Ամենահաճախ հնչող հարցը հետևյալն էր․ «ինչպե՞ս կապ հաստատենք մեր հարազատների հետ կապի բոլոր տեսակ միջոցների բացակայության պայմաններում»։ Հարցին ի պատասխան փրկարարը խորհուրդ տվեց հարազատների հետ ունենալ նախապես հստակեցված հանդիպման վայր նման իրավիճակների համար։ Օրինակ՝ ինքն իր հարազատների հետ պայմանավորվել է ցանկացած նման իրավիճակում հանդիպել իրենց տան մոտակա եկեղեցու բակում։ Նա նաև խորհուրդ տվեց ուսապարկում ունենալ լիցքավորած հասարակ հեռախոս առանց մարտկոցի, բայց լիցքավորված քարտով։