The director of the ESC wished success to our chess team
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի տնօրեն Ալեքսանդր Գրիգորյանը և տնօրենի տեղակալներն ընդունել են ԳԱՈՒՍ շախմատիստների թիմին, որը մասնակցելու է Շախմատի դպրոցականների օլիմպիադայի երկրորդ՝ համայնքային փուլին։
Հիշեցնենք, որ Տաթևիկ Հովսեփյանը (6-րդ «ա» դասարան), Սիփան Հաջյանը (6-րդ «ա»), Տիգրան Պետրոսյանը (6-րդ «բ») և Արեգ Բուդաղյանը (6-րդ «դ») ներդպրոցական մրցույթի արդյունքում ձևավորել են ԳԱՈՒՍ թիմը։ Թիմի մարզիչներն են առարկայական ուսուցիչներ Ռոբերտ Նազարյանը և Արթուր Քոչարյանը։
Ա. Գրիգորյանը նախ շնորհավորել է սաներին առաջին հաղթանակի կապակցությամբ, ապա նշել, որ դպրոցի շախմատային համայնքում լիդերներ են մեծանում.
«Ես կասկած չունեմ, որ նախորդ տարվա արդյունքները բարելավվելու են, բայց ամենակարևորն այն է, որ դուք գոհ լինեք ձեր խաղից»։
Տնօրենի տեղակալներ Ելենա Ամիրխանյանը և Էմին Սանթրոսյանը նույնպես հաջողություն են մաղթել թիմի անդամներին և նշել, որ կարևոր են մարտական ոգին, համախմբվածությունն ու երբեք չհանձնվելու ունակությունը։
Սաներին հաջողություն է մաղթել նաև դպրոցի ուսումնական աշխատանքների պատասխանատու Մերի Ներսիսյանը, իսկ մարզիչները խոստացել են, որ չնայած լուրջ պայքարի, ամեն ինչ անելու են գոհացուցիչ արդյունքներով վերադառնալու համար։