«Այս կրթահամալիրը սովորեցրել է ինձ սովորել»․Արսեն Մամիկոնյան

Արսեն Մամիկոնյանը «Գազպրոմ Արմենիա» «Ուսումնա-սպորտային համալիրում» սկսել է իր ուսումը կրթահամալիրի բացման առաջին տարվանից։ Այսօր նա շարունակում է կրթությունը Անգլիայի «Kingsley Devon» դպրոցում։

Մեզ հետ զրույցում Արսենն պատմել է, որ բրիտանական կրթական համակարգը շատ է տարբերվում հայկականից, սակայն «Գազպրոմ Արմենիա» «Ուսումնա-սպորտային համալիրում» ստացած գիտելիքների շնորհիվ անցումը հեշտ է եղել։  

«Ինձ այստեղ բացի հիմնական գիտելիքներից, սովորեցրել են, թե ինչպես կարելի է սովորել, զբաղվել ինքնակրթությամբ և լինել ինքնուրույն։ Նման հմտություններ ուրիշ ոչ մի դպրոցում, կարծում եմ, չեն տալիս»,– ասել է նա։

Միջազգային դպրոց տեղափոխվելուց հետո Արսենի սիրելի առարկաների ցանկը չի փոխվել։ Նա շարունակում է ուսումնասիրել «Կենսաբանություն», «Քիմիա» և «Մաթեմատիկա»՝ գենետիկ ճարտարագիտության ոլորտը բացահայտելու և գյուղատնտեսության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: