ԳԱՈՒՍ–ում հնչեց վերջին զանգը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի չորրորդ շրջանավարտների համար հնչեց վերջին զանգը։

12-րդ դասարանի աշակերտներն ավարտական միջոցառում էին պատրաստել՝ իրենց հրաժեշտի խոսքն ասելով հարազատ դպրոցին ու շնորհակալություն հայտնելով գիտելիքներով, էմոցիաներով ու վառ հիշողություններով լի ուսումնական տարիների համար։

Միջոցառման վերջում շրջանավարտներին իրենց շնորհավորանքի խոսքն ասացին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանն ու «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի տնօրեն Ալեքսանդր Գրիգորյանը։

«Ահա և ճանապարհում ենք մեր հերթական ավարտական դասարանը, որը ցուցադրում է տաղանդ և ուժ։ Մենք հպարտ ենք ձեզնով, հպարտ ենք, որ դուք մեր դպրոցի սաներն եք։ Բոլորիդ ցանկանում եմ կանաչ ճանապարհ։ Միշտ պետք է նպատակներ դնել, երազանքներ ունենալ, ու գնալ այդ ճանապարհով, հաստատ հաղթելու եք։ Շնորհավորում եմ բոլորիս»,– ասել է Ա Հակոբյանը։

«Սիրելի՛        շրջանավարտներ, շնորհավորում եմ ձեզ՝ դպրոցն ավարտելու և կյանքի նոր փուլ մտնելու առթիվ։ Վստահ եմ, որ այս օրը դեռ երկար կմնա ձեր հիշողության մեջ՝ որպես ոչ միայն դպրոցի ավարտի, այլև ինքնաճանաչման, կայացման և պատասխանատվության նոր սկիզբ։ Հիշե՛ք՝ դուք միշտ կլինեք մեր կրթահամալիրի մի մասնիկը։ Գիտակցե՛ք, որ համալիրի ողջ անձնակազմը և անձամբ ես միշտ ձեր կողքին ենք և պատրաստ՝ աջակցելու ցանկացած իրավիճակում։ Բարի՛ երթ դեպի ուսանողական կյանք»,– ասել է Ա Գրիգորյանը։

12-րդցիներին շնորհավորել է նաև հարազատ դասղեկը՝ Վարդուհի Գևորգյանը։ Նա մաղթել է, որպեսզի հավատը, հույսը և սերը միշտ ուղեկից լինեն շրջանավարտներին կյանքի նոր սկսվող փուլում։

Շնորհավորանքի խոսքերից հետո շրջանավարտը որպես նվեր «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի կողմից ստացել են Հիմնարկի արծաթե կրծքանշաններն ու իրենց ավարտական պատկերագրքույկները։

Բոլոր լուսանկարներն այստեղ՝ https://gaus.am/hy/school/high-school/galereya9396/76

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։