«Աշխատասիրությամբ ամեն ինչ հնարավոր է»․Նելսոն Ասոյան
Նելսոնը եղել է «Գազպրոմ Արմենիա» «Ուսումնա-սպորտային համալիրի» սան, և այսօր արդեն իր ուսումը շարունակում է Բարսելոնայում, քանի որ որպես պատանի ֆուտբոլիստ հրավեր է ստացել միջազգային սպորտային կարիերա սկսել «Լա Մասիա» ֆուտբոլային ակադեմիայում մարզվելու շնորհիվ։
14 տարեկան պատանին դեռ մանկուց սիրել է այս սպորտաձը, խաղացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մանկապատանեկական թիմում, և «Գազպրոմ Արմենիա» «Ուսումնա-սպորտային համալիրում» սովորելու ընթացքում ևս մասնակցել է մի շարք ֆուտբոլային հանդիպումների՝ ցուցադրելով արդյունավետ խաղ։
Մեզ հետ զրույցում Նելսոնն ասաց, որ յուրաքանչյուր դպրոցում աշակերտների համար սպորտային պարապմունքներն անհրաժեշտություն են, և իր համար դրանք նույնպես կարևոր են եղել։