Տնօրեն Ա․ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը աշակերտներին

Սիրելի՜ աշակերտներ, հատկապես, 1-ին դասարանցիներ ողջունում եմ ձեզ և շնորհավորում՝ Գիտելիքի օրվա կապակցությամբ: Բարի գալուստ մեր կրթահամալիր, որտեղ մեր ընձեռած հնարավորությունների ու ձեր աշխատասիրության արդյունքում կիրականանան ձեր բոլոր երազանքները։  Համատեղ ուժերով բացահայտելու ու զարգացնելու ենք ձեզնից յուրաքանչյուրի մտավոր, ֆիզիկական ու ստեղծագործական կարողությունները։

Բազմաթիվ են ծրագրերը, որոնք ուղղված են մեր աշակերտների հնարավորությունների հավասար զարգացմանը։ Բայց, պանդեմիայի հետևանքով մեր որոշ ծրագրեր ու գործընթացներ հետաձգվեցին։ Չնայած այս ամենի, մեր ողջ անձնակազմի ամենօրյա աշխատանքների արդյունքում գործի դրվեցին բոլոր հնարավոր կրթական տեղեկատվական տեխնոլոգիաները և ոչ մի օր չխաթարվեց ուսումնական գործընթացը դպրոցում։

 

Սիրելի՜ աշակերտներ, կրկին շնորհավորում եմ ձեզ ու մաղթում՝ ձգտել ու դառնալ մեր կրթահամալիրի ու մեր երկրի վաղվա լուսավոր տեսլականը։