ԳԱՈՒՍ–ի սանը ռուսաց լեզվի միջազգային օլիմպիադայում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
Ռուսաստանի Դաշնության Արմավիրի պետական մանկավարժական համալսարանը Ալեքսանդր Պուշկինի 225 ամյակի կապակցությամբ Ռուսաստանի Դաշնության լուսավորության նախարարության հովանավորությամբ հանրակրթական հաստատությունների աշակերտների շրջանում նախաձեռնել և իրականացրել է «ՊՈՒՇԿԻՆ #225» խորագիրը կրող ռուսաց լեզվի միջազգային օլիմպիադա։
Օլիմպիադայի արդյունքում «Գազպրոմ Արմենիա» «Ուսումնա-սպորտային համալիրի» 8-րդ գ դասարանի աշակերտ Դավիթ Սեմերջյանը, ցուցադրելով բարձր գիտելիքներ ռուսաց լեզվից, Հայաստանի մասնակիցների ցանկում զբաղեցրել է երկրորդ պատվավոր հորիզոնականը։
Նա, մյուս մրցանակակիրների հետ միասին, հրավեր է ստացել մեկնել ՌԴ «Սմենա» համառուսական մանկական կենտրոն` մասնակցելու «Ռուսաց լեզվի և մշակույթի փառատոնին»։
Շնորհավորում ենք Դավիթ Սեմերջյանին և մաղթում նրան նորանոր հաջողություններ։