«Մեր մանկության հեքիաթը»․ ավարտական ցերեկույթներ ՈՒՍՀ մանկապարտեզում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի մանկապարտեզի ավագ խմբերի սաները հրաժեշտ են տվել սիրելի պարտեզին։

Հրաժեշտի միջոցառումը դարձել էր իրական տոն թե՛ փոքրիկների, թե՛ ծնողների, թե՛ մանկավարժների համար։ Երգերով, պարերով, բեմադրություններով ու ջերմ խոսքերով երեխաները ներկայացրել են պարտեզում անցկացրած չորս տարիներն ու ցույց տվել՝ որքան շատ բան են սովորել։

Վերջին էջերը թերթելով «Մեր մանկության հեքիաթը» խորագրով գրքից՝ երեխաները հրաժեշտ են տվել իրենց մանկության հրաշք օրրանին՝ սիրով, շնորհակալությամբ և լի հույսով։ Նրանք վստահեցրել են, որ պատրաստ են դպրոց գնալու՝ նոր գիտելիքների, ընկերների և արկածների հետևից:

Բոլոր լուսանկարներն՝ այստեղ։

Հայկական խմբի ավարտական միջոցառումն՝ այստեղ։

Ռուսական խմբի ավարտական միջոցառումն՝ այստեղ։