ԳԱՈՒՍ–ի սաներն ամեն տարի նոր հաջողություններ են գրանցում շախմատի ոլորտում

Այս ուսումնական տարվա ընթացքում մեր 5 աշակերտ հերթական մարզական կարգ է լրացրել։ 4-րդ մարզական կարգ են լրացրել 3-րդ դ դասարանի աշակերտ Ռոբերտ Պողոսյանը, 5-րդ ա դասարանի աշակերտ Միքայել Տրավաջյանը և 7-րդ բ դասարանի աշակերտ Եղիշե Հարությունյանը։

ԳԱՈՒՍ–ի 5-րդ գ դասարանի աշակերտ Սիփան Հաջյանը լրացրել է 3-րդ, իսկ 4-րդ դ դասարանի աշակերտ Միքայել Անտոնյան՝ 2-րդ մարզական կարգ։

Շնորհավորում ենք մեր սաներին և մաղթում նորանոր ձեռքբերումներ։